24.11.2024
Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում. Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանն ու Բակո Սահակայանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


«Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:


Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման և բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը», - ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին:


Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: Այժմ ընդդիմությունն ու իշխանությունը բանակցելու են իշխանության անցնցում փոխանցման շուրջ: