Թեհրանը, Բաքուն և Մոսկվան եռակողմ բանակցություններ են անցկացրել, որի շրջանակներում քննարկվել է Աստարայի ու Մոսկվայի միջև երկաթգծային ուղևորափոխադրումներ սկսելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթգծերի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Աբբաս Նազարին։Նա նշել է, որ երկկողմ ու եռակողմ բանակցությունները Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի միջև ընթացել են Աստարա–Մոսկվա ուղևորափոխադրումներ սկսելու համար։