20.04.2025
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել 20-աամյա զինծառայող
prev Նախորդ նորություն

ԵՄ-ը դեսպանը հավանել է ներքին վիճակի՝ իշխանությունների առաջարկած լուծումը. Կարապետյան

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը անդրադարձել ենք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարեւորելով այն երկխոսությամբ եւ Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը:


Այս մասին ասված է վարչապետի պաշտոնակատարի facebook-ի էջում կատարված գրառման մեջ:


Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու առաջարկին՝ ընդգծել եմ, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:


Դեսպան Պյոտր Սվիտալսկին կարեւորել է իմ՝ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ ներկայացրած դիրքորոշումը, եւ նշել, որ այն համահունչ է միջազգային գործընկերների դիրքորոշմանը:

Փորձագետ. Ադրբեջանն ու Թուրքիան բարձրանում են համագործակցության նոր մակարդակի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար