20.04.2025
Կարող են առաջանալ լուրջ մարտահրավերներ. ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանը իրավիճակը Հայաստանում քննարկել է նաև Պյոտր Սվիտալսկու հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը:


Ինչպես ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ:


Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը:

ԱՄՆ-ը դեսպանը դեմ է վարչապետի «ժողովրդի թեկնածուի՞ն». գրեց, ապա ջնջեց վարչապետի կայքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար