26.11.2024
Վարչապետի թեկնածուն փողոցում չի ընտրվում. ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս
prev Նախորդ նորություն

Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան. Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը բազմամարդ երթի հետ միասին հասնելով Հանրապետության հրապարակ, կարճ ելույթ ունեցավ, ապա հեռացավ կարևոր հանդիպումների:


«Մեր հայտարարած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հաղթական հեղափոխության երթը շարունակվում է: Չկա ուրիշ տարբերակ: Մենք պահանջում ենք Հանրապետական կուսակցության անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան», - հայտարարեց Փաշինյանը:


Այստեղ նրա խոսքն ընդհատվեց ժողովրդի «ՀՀԿ հեռացիր» վանկարկումներով:


«Այսօր պաշտոնապես ծառայության մեջ գտնվող ոստկաններ են միացել մեզ: Ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում զանգվածային ցույցեր՝ Գյումրիում, Իջեւանում, Նոյեմբերյանում: Բագրատաշենի մաքսատունը փակել է ժողովուրդը: Հանրապետության ամենամեծ համայնքներից մեկը՝ Կողբը, համայնքի ղեկավարի ստորագրությամբ, միացել է մեր թավշյա հեղափոխությանը: Սրանք կցկտուր տեղեկություններ են, երեկոյան ավելի մանրամասն կասենք», - հայտարարեց Փաշինյանը, ապա հավելեց. «Մենք ունենք մեկ պայման՝ Հանրապետական կուսակցության առանց նախապայմանի և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»: