27.07.2025
ՀՀ նախագահը սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը Հայաստանին կառուցողական երկխոսության կոչ է անում

Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում ասված է, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:


«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում:


Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:


Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,- ասված է պետքարտուղարության ներկաւյացուցչի հայտարարության մեջ:

Էդմոն Մարուքյանը եւս միանում է համաժողովրդական շարժմանը. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին