25.11.2024
Էդմոն Մարուքյանը եւս միանում է համաժողովրդական շարժմանը. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Ժողովրդի ընտրած թեկնածուն ո՞րն է. Կարեն Կարապետյանը հակադարձում է Փաշինյանին

Այսպես կոչված, ժողովրդի ընտրած թեկնածուն ո՞րն է: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մի խումբ ԶԼՄ-ներին տված մամուլի ասուլիսի ընթացքում։


Նա նաշել է, որ չգիտի որեւիցե երկիր, որտեղ թեկնածուին ներկայացնում են հրապարակում, հանրահավաքի ժամանակ: «Ամեն տեղ թեկնածու ընտրելու ձեւը ընտրություններն են, այդ պատճառով էլ առաջարկում եմ անել արտահերթ ընտրություններ, ու եթե ժողովրդի թեկնածուն ինքն է, ինքը կգնա», - ասել է Կարեն Կարապետյանը:


Կարեն Կարապետայնը ընդդիմության առաջնորդ Նիկլո Փաշինյանի հետ այսօր նախատեսված բանակցությունների չեղարկումից հետո հրավիրել է ասուլիս եւ ներկայացրել իր տեսակետը երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի վերաբերյալ: Կարապետյանի ասուլիսին զուհգահեռ Երեւանում մեկնարկել են հակաիշխանական անհնազանդության խաղաղ գործողությունները: 


«Մենք ուզել ենք հանդիպում կազմակերպվի եւ քննարկվի այս իրավիճակից ելք գտնելու ուղիները, ընդ որում, հայտարարել եմ, որ որեւէ փակ օրակարգ չկա:


Կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն քննարկեն, որովհետեւ այսպես շարունակելով մենք կունենաք լուրջ խնդիրներ երկրում, ապակայուն վիճակը մեր երկրի շահերից չի բխում: Կոչ եմ անում բոլորին՝ մաքսիմալ սթափ մտածեք, բավարարվել են կետեր, մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, ասում ենք նստելու պայմանավորվելու ենք:


Ընկնում է զբոսաշրջությունը, բիզնեսմենների հետաքրքրությունը, մենք առաջին ամսում ունեինք 16-ից ավելի տոկոս աճ, իսկ հիմա անհայտ է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը, որը ավելի վաղ դիմել էր նախագահ Արմեն Սարգսյանին լայն սպեկտրով քննարկումներ սկսել քաղաքական ուժերի հետ՝ ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:


Կարապետյանը հայտարարել է, ժողովրդի ընտրյալ վարչապետն ընտրվում է ընտրությամբ, բայց ոչ հրապարակում: «Չկա որեւէ երկիր, որտեղ այդպես թեկնածու ընտրեն», - ասել է նա ու հավելել, որ հաջորդ ընտրությունն ավելի լավն է, քան նախորդը, եկողն ավելի լավը կլինի, քան այս մեկը: «Ժողովրդի ընտրյալը միայն 1 տարբերակ ունի՝ ընտրությունը: Մենք հարթակ ենք ստեղծում, թող քաղաքական ուժերով հավաքվեն քննարկեն, մենք չենք կարող մի քաղաքացիական զանգվածի կարծիքով առաջ գնալ, մենք կարող ենք սուբյեկտիվ ձեւով ներկայացնել ժողովրդի ընտրյալ ասվածը:


Ինչպես ենք անելու արտահերթ ընտրությունները՝ թող քաղաքական ուժերը որոշեն:


Ես շատ եմ հարգում քաղաքական կարծիքը բոլոր գործիչների ու լիդերների, բայց չի կարելի ասել՝ նա պետք է լինի, նա չլինի, դա որոշում է միայն ընտրությունը: Մենք ուզում ենք գնանք ինչի՞, դիկտատուրայի՞:


Թեկնածությունը ես չեմ բացառում, ոչ էլ իշխանությունը, այլ օրենքը, մարդուն ընտրում են միայն ընտրությամբ, չի կարելի ասել ես ժողովրդի ընտրյալն եմ, մինչեւ ընտրություններ չլինեն», - ասել է Կարեն Կարապետյանը:


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորություններն իրականացնում են Կարեն Կարապետյանը: