21.04.2025
ՀՀԿ-ի անունից Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու է Կարեն Կարապետյանը. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն. Կարապետյան

Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը: Այս մասին այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:


Նա առաջարկել է իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման և հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ: 


Բացի այս, Կարապետյանը նաև հանձնարարական է իջեցրել.


«2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը:

Սա քաղաքական ուժի ներկայացուցչի կարծիքն է. Տոնոյանը՝ իրեն Պնախարար նշանակելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան