26.11.2024
Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն. Կարապետյան
prev Նախորդ նորություն

Սա քաղաքական ուժի ներկայացուցչի կարծիքն է. Տոնոյանը՝ իրեն Պնախարար նշանակելու մասին

Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել:


Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանել է լրագրողների հարցին առ այն, թե ինչպե՞ս կմեկնաբանի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի  ֆեյսբուքյան էջում արված գրառումը, որ ինչը Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է:


Հարցին թե, այս հայտարարությունը կարելի՞ է դիտարկել որպես պրովոկացիա, նա ասել է, որ սա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ «Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում», - ասել է Տոնոյանը:


Նա նաեւ անդրադարձել հարցին, թե արդյոք ունեցել է որևէ հանդիպում կամ քննարկումներ այս քաղաքական ուժի հետ: «Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ բացարձակապես կապված են հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ», - ասել է նա: