22.04.2025
Փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը մեկնել է Մոսկվա
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը. Արարատ Միրզոյան

Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է «Իմ քակլը» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:


«Պրն Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։


Կարծում եմ՝ պրն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել», - նշել է նա։ 

ՀՅԴ-ական նախարարների պաշտոնակատարներն ու մարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան