26.11.2024
Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

ՀՅԴ-ական նախարարների պաշտոնակատարներն ու մարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել

ՀՅԴ-ական նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև երկու մարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:


Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները:


Հիշեցնենք, նախօրեին ՀՅԴ Գերագույն մարմինը որոշում էր կայացրել դուրս գալ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայից: