12.09.2025
Սա քաղաքական ուժի ներկայացուցչի կարծիքն է. Տոնոյանը՝ իրեն Պնախարար նշանակելու մասին
prev Նախորդ նորություն

Ճգնաժամի կարգավորումը պետք է տեղի ունենա գործող Սահմանադրության շրջանակներում

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:


Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը, ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա:


Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:

Վաղը ժամը 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան