ՌԴ–ն ավելի շատ է հետաքրքրվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այդ մասին haqqin.az–ի հետ զրույցում հայտարարել է նախկին պետքարտուղար ՌՍԽՍՀ կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Գեննադի Բուրբուլիսը։ Նա նշել է, որ կարելի է սպասել Մոսկվայի կողմից ավելի ակտիվ քայլեր` Ադրբեջանի ու ՀՀ–ի միջև խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար։ Բուբուլիսը խորհուրդ է տվել չգերագնահատել ՌԴ–ի ազդեցությունը ՀՀ–ի վրա ու Մոսկվայի հնարավորությունները՝ հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու իմաստով։ Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը խորը խնդիների կծիկ է։ Նա հավելել է, որ արդի աշխարհում ոչ մի երկիր, անգամ ԱՄՆ–ը, չի կարող միանձնյա կարգավորել այդպիսի բարդ ազգամիջյան հակամարտություն։