Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 7-ին, աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի նպատակն է՝ մայիսի 8-9-ը մասնակցել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: