17.06.2025
Փորձագետ. Փաշինյանը փորձելու է «կոտրել» պատգամավորներին
prev Նախորդ նորություն

Կոչ եմ անում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է ՀՀ վարչապետի ընտրության տապալմանը Ազգային Ժողովում:


Հայտարարությունում մասնավորապես ասված է.


«Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:


Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»։

Ոստիկանությունը կոչ է անում անհապաղ հեռացնել բեռնատարները մարդաշատ տարածքներից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան