9.07.2025
Տնտեսությունը` Իրանում նախագահական դեբատների հիմնական թեմա
08.05.2017
Տնտեսությունը` Իրանում նախագահական դեբատների հիմնական թեմա

Իրանի նախագահի թեկնածու Իբրահիմ Ռայիսի Սադաթը հայտարարել է, որ իրենք պետք է մեկ միլիոն աշխատատեղ ստեղծեն Իրանում, որպեսզի լուծեն գործազրկության խնդիրը, փոխանցում է parstoday.com–ը։Ռայիսին նշել է, որ այդ գործազրկության խնդիրը լուծելու համար պետք է աշխատացնել 17.000 արհեստանոցներ, որոնք այժմ չեն աշխատում։Իր հերթին, Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ արտերկրում բնակվող իրանցիները մեծ գիտական ու ֆինանսական ներուժ ունեն և կարող են Իրանին աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում։Ըստ նրա, արտերկրում սովորող իրանցիները կարող են իրենց գիտական մշակումներով օգնել հայրենիքին։Մեկ այլ թեկնածու, Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանական ժողովրդի հիմնական խնդիրը`տնտեսական ճգնաժամն ու գործազրկությունը, իսկ իր ծրագրային հիմնական կետը`գործազրկության դեմ պայքարն է։Նա հավելել է, որ դրսում բնակվող իրանցիները կարող են օգնել Իրանի տնտեսության վերականգնմանը։