10.01.2025
Ադրբեջանն ու Ղազախստանը ակտիվացնում են Տրանսկասպյան միջանցքը
10.10.2016
Ադրբեջանն ու Ղազախստանը ակտիվացնում են Տրանսկասպյան միջանցքը

Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծային կառույցները ստորագրել են ТМТМ միջազգային ասոցիացիայի ստեղծման պայմանագիրն ու ընդունել են նրա կանոնադրությունը: Ասոցիացիայի գրասենյակը գտնվելու է Աստանայում: Ասոցիացիայի շրջանակներում մշակվելու են միասնական սակագնային քաղաքականությունը, տեղափոխության միասնական գործընթացի կազմակերպումը, վարչական խոչընդոտների վերացման և այլ հարցեր, փոպանցում է khabar.kz-ը: Համակարգող խորհուրդը նաև որոշում է կայացրել կազմակերպել լաստանավերով բեռների տեղափոխությունը Կուրիկ և ադրբեջանական Ալյաթի նավահանգիստների միջև: Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բեյբիտ Իսաբաևը ԱՊԱ-ին հայտարարել է, որ Կովկասյան ուղղությունը, որն անցնում է Ադրբեջանով ապահովում է Ղազախստանի ելքը դեպւ Եվրոպայի շուկաներ,իսկ Ղազախաստանն էլ իր հերթին բացում է Ադրբեջանի համար դռները դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան: Նա նշել է, որ 2016թ.-ի հունվարին, Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանն ու Ուկրաինան արձանագրություն են ստորագրել ТМТМ-ի ուղղությամբ արտոնյալ սակագների սահմանման մասին: