28.11.2024
HSBC բանկի վրա ավազակային հարձակում կատարողը ոստիկանության գնդապետ է. պաշտոնական
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Փաշինյանի ընտրությունն արագ չի բարելավի քաղաքացիների կյանքի մակարդակը

ՀՀ–ում ստեղծված իրավիճակի ամենաօպտիմալ հանգուցալուծումն ենթադրում էր արագ, արտահերթ ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ պայմանավորվածություններ անցումային շրջանի համար։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը, փոխանցում է vedomosti.ru–ն։


Նա նշել է, որ ՀՀ–ում տեղի ունեցող զարգացումները նման են կոլեկտիվ խելագարության` մարդիկ այնքան են հոգնել աղքատությունից ու անհեռանկար իրավիճակից, որ չեն կարող սթափ գնահատել վիճակը։ Ըստ նրա, նրանք սպաում են կտրուկ և արագ կյանքի որակի բարելավում` Փաշինյանի ընտրությունը դա չի բերելու։

Ըստ նրա, հայ հասարակությունում մեծ է սոցիալ–տնտեսական արագ բարեփոխումների սպասումը, սակայն ցանկացած հեղափոխություն հարվածում է առաջին հերթին տնտեսությանը։