21.04.2025
Կոչ եմ անում բացառել ատելության դրսեւորումները. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, երբ այն կազմվի

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովրդինը եւ նրանց խորհրդարանի անդամներինը: Այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, գրում է Ամերիկայի ձայնը:


«Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով եւ համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձեւավորում համաձայն բոլոր կանոնների եւ ի նպաստ բոլոր հայերի շահերի:


Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի», - ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը:

Թուրքիան աշխատում է «Բորա-2» բալիստիկ հրթիռներ ստեղծելու ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ