21.04.2025
Իսրայելի զենքերի արտահանման 13%–ը բաժին է ընկնում Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Կոչ եմ անում բացառել ատելության դրսեւորումները. Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձում կոչ է արել բացառել ատելության դրսեւորումները:


«Մեր հեղափոխությունը հենց ձեր կողմից անվանվել է սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, ու ես հույս ունեմ, որ մենք, անկախ քաղաքական իրավիճակի լարվածությունից, այդ սկզբունքը կպահենք: Մեր նպատակը ազգային միասնության եւ համերաշխության հաստատումն է, պետք է բացառենք ատելության քարոզչությունը», - ասել է նա:


«Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, եւ բոլորին կոչ եմ անում չանել որեւէ գործողություն, որը կարող է այս պնդումը կասկածի տակ դնել: Ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական եւ հոգեբանական բռնությունը տեղ չունի մեր գործիքակազմում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:


Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։


ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, որից հետո հանրապետությունում վերսկսվել էին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները։

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, երբ այն կազմվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար