30.07.2025
Արցախի նախագահը այցելել է առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին
prev Նախորդ նորություն

Կրեմլն ակնկալում է պահպանել ՀՀ հետ դաշնակցային հարաբերությունները. Պեսկով

ՌԴ նախագահի աշխատակազմում ակնկալում են պահպանել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ անկախ ՀՀ վարչապետի ընտրության արդյունքներից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. փոխանցում է Վեդոմոստին:


Կրեմլում շարունակում են ակնկալել, որ Հայաստանում քաղաքական գործընթացները կշարունակեն մնալ իրավական և սահմանադրական շրջանակներում և իրավիճակի շուտափույթ հանոգւցալուծում են մաղթում:


«Հույս ունենք, որ ամեն դեպքում մեր դաշնակցային, բարի և կառուցողական հարաբերությունները կմնան ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության կոնստանտը, այնպես էլ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության», – ընդգծել է Պեսկովը:


Հիշեցնենք, ՀՀ Ազգային Ժողովը վարչապետ կընտրի մայիսի 8-ին: Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու:

Մամուլ. ՀՀԿ-ից ովքե՞ր կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար