28.11.2024
Փաշինյանը Ծառուկյանի հետ կկիսի՞ իշխանությունը. նրանց դաժան պայքար է սպասվում
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Բաքուն Ղարաբաղի դեմ կարող է կիրառել անսպասելի զանգվածային հարված

Վերջին տարիներին մեծանում է ռազմատեխնիկական բալանսը ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև։ Հօգուտ Բաքվի ռազմական բալանսի փոփոխությունը մեծացնում է Ղարաբաղի շուրջ ռազմական գործողության հավանականությունը։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Կոնստանտին Մակիենկոն։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը Ղարաբաղի դեմ կարող է իրականացնել անսպասելի մասայական հարված։ Հարձակումը կարող է տեղի ունենալ ոչ մեծ խորության վրա` մի քանի տասնյակ կմ, այդ տարածքներում ամրապնդում ու այդ հաղթանակի դիվանագիտական ամրագրում։ Ինչից հետո արդեն այդ տարածքներից Բաքուն կհասցնի զանգվածային հարված, փոխանցում է mk.ru–ն։

Փորձագետը նշել է, որ ՀՀ–ի ու ԼՂՀ–ի զինված ուժերը տեղակայման տեմպերը ցածր են` ապրիլյան պատերազմի ժամանակ մեկ օրվա ընթացքում հակամարտության գոտի էր տեղափոխվել ընդամենը 2000-4000 զինվորական։ Դրա պատճառը`տրանսպորտային վատ վիճակն է։ Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է շատ արագ Ղարաբաղի շուրջ ձևավորել 30.000-ոց հարվածային խմբավորում։ Այդ պարագայում սպառնալիք է առաջանում Ասկերանի պաշտպանական շրջանի շեղքման ու Ստեփանակերտի համար, որտեղ բնակվում է ԼՂՀ–ի բնակչության կեսը։

Ըստ նրա, հարձակման ժամանակա Ադրբեջանը կարող է կիրառել հակատանկային համակարգեր, գրավել բարձրունքներ` այնտեղից հարվածելով ծանր և դանդաղ տեղաշարժվող զրահամեքենաներին, որոնք անցնելու են լեռնային ճանապարհներով։

Նա հավելել է, որ հայկական կողմը պետք է գնի հեռահար խոցման, գերճշգրիտ զինատեսակներ, բարելավել տրանսպորտային ենթակառուցվածքները, որպեզի ադրբեջանական կողմը տեղակայելով անգամ 50.000-60.000 զինվորներ չկարողանա իրականացնել արագ խոցում։