28.11.2024
Հանդիպում ենք ժամը 19-ին հրապարակում, կարևոր հայտարարություններ են հնչելու. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: Նախարարի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը հաստատել է այս տեղեկությունը՝ ասելով, թե նա այդ մասին հայտարարել է ներքևում: 

Armlur.am-ի տեղեկություններով, երեկվանից մշակույթի գործիչները պարբերաբար հանդիպումներ են ունեցել նախարարի պաշտոնակատարի հետ, ներկայացրել իրավիճակի լրջությունը: Եվ լսելով նրանց խորհուրդները, հասկանալով իրավիճակը, նա որոշել է հրաժարական տալ:

Այսօր ամբողջ օրը մշակութային գործիչները բողոքի խաղաղ ակցիա էին անցկացնում Մշակույթի նախարարության մոտ` պահանջելով, որպեսզի Արմեն Ամիրյանը միանա իրենց ու երեկոյան ցուցարարների հետ միասին մասնակցի հանրահավաքին: