21.04.2025
Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը` ԱԺ-ո՞ւմ. այսօր կորոշվի ՀՀԿ ու իր հետագա անելիքը

VERELQ-ի տեղեկություններով` ՀՀ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին Ազգային Ժողովում է: Նա գլխավորելու է ՀՀԿ խմբակցության նիստը, որ հրավիրվել է շտապ:

Ըստ աղբյուրի` քննարկվելու է երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրության տապալումը: Հավանական է նաև, որ պատասխան տրվի օրվա հարցին` մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն հանդես կգա՞ սեփական թեկնածուով, թե ոչ:


Մեր աղբյուրը նշում է, որ Սերժ Սարգսյանը նաև կհայտարարի իր հետագա անելիքների մասին` կմնա ՀՀԿ նախագահ, թե ոչ:

Ի դեպ, այսօր մի քանի օրվա լռությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նա հորդորեց երկխոսել ստեղծված իրավիճակի շուրջ, թեև, հիշեցնենք, դեռ մեկ շաբաթ առաջ հրաժարվեց գալ Մարիոթ հյուրանոց, ուր նրան բանակցելու էր հրավիրել Նիկոլ Փաշինյանը:

Եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ` ՀՀ-ն երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի. գրասենյակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար