Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարը տեղի է ունեցել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովինար գյուղի տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Hyundai Sonata-ում, բացի Փաշինյանից, Մարուքյանից և Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։ Փաստի առթիվ ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վարորդների ինքնությունը։