8.06.2025
ԵՄ-ն աջակցում է Հայաստանում քաղաքական երկխոսությանը եւ զսպվածության կոչ անում
prev Նախորդ նորություն

Amnesty International. Թուրքական հասարակությունում գերիշխում է վախի մթնոլորտը

Amnesty International-ը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ թուրքական հասարակության մեջ իշխում է վախի մթնոլորտը։ Թուրքիայի կառավարությունն օգտագործում է արտակարգ դրությունը ընդդիմախոսների ձայնը լռեցնելու համար, փոխանցում է Turkish Minute–ը։

Կազմակերպությունը կոչ է անում թուրքական կառավարությանն ազատ արձակել իրավապաշտպաններին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին։

Եվրոպայում Amnesty International-ի տնօրեն Գաուրի վան Գուլիկը հայտարարել է, որ արտակարգ դրություն հայտարարելով թուրքական կառավարությունը սկսել է քաղաքացիական հասարակության կանխամտածված դեմոնտաժն ու վախի մթնոլորտի տարածումը։

Նշվում է, որ 150.000 մարդ զրկվել է աշխատանքից, փակվում են կանանց, երեխաների իրավունքներով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունները։

Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել (լուսանկարներ)
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին