12.09.2025
Ճապոնիայի կառավարությունը Շառլ Ազնավուրին «Գարնանային շքանշան» է հանձնել
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում քաղաքական երկխոսությանը եւ զսպվածության կոչ անում

ԵՄ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:

Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձեւավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:

Շարունակում է կարեւոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների եւ ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն:

Amnesty International. Թուրքական հասարակությունում գերիշխում է վախի մթնոլորտը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան