25.11.2024
Amnesty International. Թուրքական հասարակությունում գերիշխում է վախի մթնոլորտը
prev Նախորդ նորություն

Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել (լուսանկարներ)

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Ըստ վերջինիս, այսօր լուսաբացին անհայտ անձիք աղբ են լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»: Մըհչըն հրապարակել է նաև եկեղեցու լուսանկարը:



Դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը: Հայտարարության մեջ Քադըքյոյի համայնքապետարանը հաստատել է եկեղեցու վրա հարձակման մասին լուրերը` ասելով. «Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն տարվել են մաքրման աշխատանքներ»: