25.11.2024
Ով սահմանադրորեն ընտրվի վարչապետ՝ կստորագրեմ հրամանագիրը. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Բաղդասարով. ՌԴ–ի համար ՀՀ–ում իշխանափոխության այս տարբերակը լավագույնը չէր

Եթե որևէ մեկը մտածում է, որ Փաշինյանը լսելու է մեր կարծիքները, ապա նա չարաչար սխալվում է։ Այս ցույցերն ունեն իրենց հստակ պատվիրատուն ու դա ակնհայտ է։ Անգամ եթե ընդդիմության առաջնորդերն ասեն, որ ամեն բան լավ է, դա ոչինչ չի նշանակում։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Սեմյոն Բաղդասարովը։

Նա նշել է, որ ՀՀ–ում ընդդիմության իշխանության գալով երկիրը ոչ միանգամից, սակայն հրաժարվելու է ՌԴ–ից, այդ թվում ռուսական սահմանապահ զորքերից, ովքեր այժմ պաշտպանում են ՀՀ–ին սահմանները Թուրքիայի ու Իրանի հետ։

Բաղդասարովը հավելել է, որ Փաշինյանը միշտ հանդես էր գալիս ԵԱՏՄ–ի ու ՀԱՊԿ–ի դեմ` ՌԴ–ի համար ՀՀ–ում իշխանափոխության այս տարբերակը լավագույնը չէր։