24.11.2024
Փաշինյանը՝ վարչապետի միակ թեկնածու. մանևրելու ի՞նչ տարբերակներ են մնացել ՀՀԿ-ի զինանոցում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը գիշերը հանդիպել է Արմեն Սարգսյանին ու քննարկել ներքաղաքական վիճակը

Նիկոլ Փաշինյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:


«Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները», - գրել է Նիկոլ Փաշինյանը։


Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարեցին վարչապետի սեփական թեկնածուներ չառաջադրելու մասին, ՀՀ կառավարության ղեկավարի միակ թեկնածուն մնաց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարեցին, որ աջակցելու են Փաշինյանի թեկնածությունը:


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։ Ապրիլի 26-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվեց վարչապետի պաշտոնում: