Սիրիայի Պալմիրա շրջանում ռուսական «Ադմիրալ Էսեն» ռազմանավը և «Կրասնոդար» սուզանավը չորս թևավոր հրթիռ են արձակել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության օբյեկտների ուղղությամբ: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։Տեղեկատվության համաձայն՝ ԴԱԻՇ-ի թիրախավորված բոլոր օբյեկտները խոցվել են: Ռուսաստանի ՊՆ-ից նշել են, որ խոցման թիրախներ են դարձել Պալմիրայից արևելք ընկած ահաբեկիչների ապաստաննները, որտեղ տեղակայված է եղել ծանր տեխնիկա և գրոհայինների կենդանի ուժի կուտակում, վերջիններս այստեղ ժամանել են Ռաքքայից: