27.11.2024
Հայ-իրանական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պիտի զերծ լինեն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՆԱՏՕ–ն չի պատրաստվում պաշտոնապես ընդունել իր կազմ Ուկրաինային ու Վրաստանին

Փորձագետ Ալեքսեյ Պոդբերյոզկինը հայտարարել է, որ Ուկրաինան ու Վրաստանը պատրաստ են անդամակցել արևմտյան դաշինքին, սակայն ՆԱՏՕ–ի ղեկավարությանը նրանք պետք չեն։

Նա նշել է, որ քաղաքական ու իրավական տեսանկյունից նրանք չեն կարող անդամակցել ՆԱՏՕ–ին, քանի որ Դաշինքին անդամակցությունն ենթադրում է, որ նրանք չպետք է ունենան տարածքային հարցեր։

Ըստ նրա, այդ երկրներում սոցիալ–տնտեսական անկայունությունը նշանակում է, որ դա կարող է ցանկացած պահի հանգեցնել քաղաքական ճգնաժամի, իսկ դա ՆԱՏՕ–ին անհրաժեշտ չէ։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ–ն փորձելու է հակառուսական հենքով «ինտեգրել» Ուկրաինային ու Վրաստանին`առանց պաշտոնական ու իրավական անդամակցությանը Դաշինքին։