27.11.2024
Թրամփ. Ադրբեջանի նավթային հանքավայրերը նպաստում են էներգետիկ շուկայի կայունությանը
prev Նախորդ նորություն

Հայ-իրանական հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պիտի զերծ լինեն. Փաշինյան

Մենք, իհարկե, անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Հայաստանը լավ հարաբերություններ ունի նաև ԱՄՆ հետ և մենք հույս ունենք, որ այս ճգնաժամը կհաղթահարվի բանակցային ճանապարհով: Այս մասին ԻՌՆԱ-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀԳՀԾ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը:


Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք էաշխարհաքաղաքական ազդեցությունից զերծ լինեն:


«Մենք կոչ ենք անում Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերին»,- ասել է Փաշինյանը:


Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին և դրանք որևէ դեպքում չպետք է դիտարկվենք ուղղված երրորդ երկրի դեմ: