18.05.2025
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն պետք է կատարի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները
21.04.2017
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն պետք է կատարի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները

Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը Միացյալ Նահանգերից պահանջել է կատարել 2015թ. կնքված միջուկային գործարքի հետ կապված պարտավորությունները՝ Թեհրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն: ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չորեքշաբթի օրը Թեհրանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել «անհանգստացնող շարունակական պովակացիաների» համար, որոնք միտված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: Այս մեղադրանքը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սկսել է Թեհրանի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայման գործընթացը:Թիլերսոնի հայտարարությանն ի պատասխան, Իրանի ԱԳՆ Twitter-ի իր էջում գրել, որ «ԱՄՆ ծեծված մեղադրանքները չեն կարող քողարկել Վաշինգթոնի կողմից միջուկային համաձայնագրի պարտավորությունների իրանյան կողմի կատարման փաստը»: