Նախընտրական հռետորաբանության և իրականության միջև միշտ տարբերություն կա։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Ինչ վերաբերվում է ԱՄՆ նորընտիր նախագահին, մենք բոլորս լավ գիտենք, որ նախընտական հռետորաբանության և իրական քաղաքականության միջև, գործնականորեն բոլոր երկրներում, մեծ տարբերություն կա»,-ասել է Պուտինը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առաջնորդների գագաթնաժողովի մամլո ասուլիսին։ Պուտինը նաև հայտարարել է, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հասնել ՌԴ հետ հարաբերությունների բարելավմանը։ «Իմ կողմից ես, իհարկե, նույն բանն եմ արել»,-ասել է Պուտինը։ Անդրադառնալով Թրամփի հետ հանդիպման հավանականությանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ։