Այսօր քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիան նման է «մասնատված վերմակի» և առկա է վտանգ, որ Սիրայում կարող են ձևավորվել մի շարք քվազիպետություններ։ Այդ մասին հայտարարել է РСМД ծրագրային փոխտնօրեն Տիմուր Մահմուտովը։Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ոչ բոլոր տարածքներ են ենթարկվում կենտրոնական իշխանություններին`որոշներն ենթակա են միայն պայմանական, իսկ մյուսները մարգինալիզացված են նման են Պակիստանի և Աֆղանստանի միջև գտնվող ցեղային տարածքներին, փոխանցում է russiancouncil.ru կայքը։Ըստ նրա, ապագայում Մերձավոր Արևելքի միավորման համար նախադրյալներ կարող են ծառայել նավթը, ենթակառուցվածքնեը, էլեկտրաէներգետիկան, ջրային ռեսուրսների օգտագործման նախագծերը։