18.05.2025
Փորձագետ. Վրաստանը խուսափում է մասնակցել ՌԴ–ին զսպելու քաղաքականությանը
26.04.2017
Փորձագետ. Վրաստանը խուսափում է մասնակցել ՌԴ–ին զսպելու քաղաքականությանը

Տասնամյակներ շարունակ Վրաստանի առաջնահերթություն է մնում եվրաատլանտյան ինտեգրացիան, ԵՄ–ի հետ մերձեցումն ու անդամակցությունը ՆԱՏՕ–ին։ Այդ մասին հայտարարել է Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի գիտաշխատակից Նիկոլայ Սիլաևը։Նա նշել է, որ Վրաստանի գործընկերներն այդ հարցում`ԵՄ-ն, ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն այսօր որոշակի ճգնաժամ են վերապրում և նրանց կողմից միջնաժամկետ հեռանկարում ակտիվ քաղաքականություն իրականացնելու հարցը կասկածի տակ է, փոխանցում է РИА Новости–ն։Սիլաևի խոսքով, Մոսկվայի համար Կովկասում և վրացական ուղղությամբ արտաքին քաղաքականությունը հետին պլան է մղվում`առաջին պլան են դուրս գալիս Ուկրաինան, Սիրիայում առկա ճգնաժամը»: Փորձագետը հավելել է, որ Վրաստանը խուսափում է մասնակցել ՌԴ–ին զսպելու քաղաքականությանը։