«Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Թալ Աֆար քաղաքն ինքնուրույն պետություն են հռչակել՝ դրանով իսկ հռչակելով նրա անկախությունն այսպես կոչված խալիֆաթից:Ահաբեկիչները խիստ պատիժներով են սպառնացել յուրաքանչյուրին, ով չի կատարի նոր իշխանությունների հրամանները: Նշվում է, որ Թալ Աֆարի իրադարձությունները վկայում են ԻՊ շարքերում պառակտման մասին, որի պատճառը հավանաբար խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահն է, գրում է Lenta.ru-ն:Աղբյուրները պնդում են նաև, որ այժմ քաղաքում Ալ Բաղդադիի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ են իրականացվում: Դա իրականացվում է արաբների ու օտարերկրացիների ղեկավարությամբ, որոնք փորձում են իրենց կամքը թելադրել ընդդիմադիրներին: