24.11.2024
ՀՀ–ն երբեք չի դառնալու հակառուսական պլացդարմ
prev Նախորդ նորություն

«ՀայՌուսգազպրոմի» հիմնադիր կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը 80 %-ից հասցվել է 100%-ի

«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ 5,248 մլն լրացուցիչ սովորական բաժնեթղթերի ձեռքբերումը 26,381 մլրդ դրամով (3,4 մլրդ ռուբլի): Այս մասին հայտնում է «Գազպրոմի» լրատվության բաժինը:


Նշվում է, որ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել փոփոխություններ կատարել «ՀայՌուսգազպոմի» (ներկայումս «Գազպրոմ Հայաստան») բաժնեթղթերի առուվաճառքի և աշխատանքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում, համաձայն դրանց «ՀայՌուսգազպրոմի» հիմնադիր կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը հասցվել է 80-ից մինչեւ 100 տոկոսի:


«Գազպրոմ Հայաստանը» Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման եւ տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի:


Հիշեցնենք, 2013 թվականին «Գազպրոմը» և «Գազպրոմ Հայաստանը» 2014-2018 թվականներին Հայաստան տարեկան մինչեւ 2,5 մլրդ խոր.մետր գազամատակարարման պայմանագիր են ստորագրել, իսկ 2016 թվականի ապրիլին կողմերը պայմանագրում լրացումներն են ստորագրել: Հայաստանի սահման գազի մատակարարումն իրականացում է «Գազպրոմ էքսպորտը»:


«Գազպրոմը» «Գազպրոմ Հայաստանի» միակ բաժնետերն է: Հայաստանի Գազափոխադրման համակարգում առկա է 1682,2 կմ գազատար եւ գազատար խողովակաշարի ճյուղավորում: