24.11.2024
Փոլ Գոբլ. Մենք ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերսկսմանը
prev Նախորդ նորություն

Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ մինչև տարեվերջ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներին:


Իգոր Պոպովի (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի ընթացքը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


«Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով հանդիպման մասին համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել հանդիպման կազմակերպման հարցում»,- ասված է տեքստում:


Հանդիպմանը քննարկվել է շփման գծում ներկայիս իրավիճակը:


«Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում»,- եզրափակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության մեջ:


VERELQտեղեկացրել է, որ հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպել են Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: