24.11.2024
Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ մինչև տարեվերջ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկը
prev Նախորդ նորություն

Իվան Կոնովալով. «Սոլնցեպյոկ»–ը Ղարաբաղում քիչ արդյունավետ է

«Солнцепек»-ը մերձակա մարտի համար նախատեսված համակարգ է, Ղարաբաղում ռազմական գործողություններ վարելու համար այն քիչ արդյունավետ է։ Այդ մասին հայտարարել է Իվան Կոնովալովը։

Նրա խոսքով, հաշվի առնելով Ղարաբաղի աշխարհագրությունն այնտեղ անհրաժեշտ են այլ արդյունավետ համակարգեր`«Солнцепек»–ը նախատեսված է բաց տեղանքում օգտագործման համար, փոխանցում է Rusarminfo–ն։
Ըստ նրա, Ադրբեջանի համար անիմաստ է «Солнцепек» կիրառել Ղարաբաղում։

«Հայկական ստորաբաժանումները գտնվում են բարձ դիրքերում, այդ պատճառով «Солнцепек»–ը քիչ արդյունավետ է։ Այն կարելի է կիրառել միայն պաշտպանության առաջին գիծը ճեղքելու համար`դրանից հետո այն օգտագործելն անարդյունավետ է»,– նշել է նա։