24.11.2024
Պերենջիև. ՌԴ–ն չի կարող կորցնել ռազմական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Փոլ Գոբլ. Մենք ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերսկսմանը

«Ցավոք, մենք ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերսկսմանը, քան 1990–ականների կեսերին։ Գերտերություններն այժմ զբաղված են այլ խնդիրներով և այն այժմ կատարվում է, ավելի շատ կախված է Բաքվից ու Երևանից։ Այդ մասին azeri.today–ի հետ զրույցում հայտնել է հետխորհդային տարածաշրջանի հարցերով փորձագետ Փոլ Գոբլը։

Նրա խոսքով, եթե հակամարտությունը սկսվի, ՌԴ–ն օգնություն կտրամադրի այն կողմին, որը պարտվում է, ինչից հետո կփորձի նորից սառեցնել հակամարտությունը։

«Ես նախադրյալներ չեմ տեսնում, որ ԱՄՆ–ն` Թրամփի ղեկավարությամբ, կփորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Դա անելու համար ՌԴ–ին պետք է մղել երկրորդ պլան, սակայն դա չի համապատասխանում Թրամփի դիրքորոշմանը։ Թրամփը չի համարում ղարաբաղյան հակամարտությունը այնպիսի զգալի բան, որի վրա պետք է ժամանակ ծախսել»,– հավելել է նա։