22.08.2025
Լուսանկարը՝ aysor.am
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։


 

Օդի ջերմաստիճանն Երևանում աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով
Հաջորդ նորություն next