22.08.2025
ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Օդի ջերմաստիճանն Երևանում աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է․


«Oգոստոսի 22-27-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


​​Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։


​Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով»։

Փաշինյանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
Հաջորդ նորություն next