19.04.2025
Կատարի իշխանությունները հայտնել են թուրք զինծառայողների ժամանման մասին
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը շարունակում է մեծանալ. ԿՀՎ

Տարածաշրջանում Իրանի ուժն ու ազդեցությունը շարունակում են մեծանալ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Մարկ Պոմպեոյին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչությունը հովանավորող ամենախոշոր պետությունն է։ Նրա ուժն ու ազդեցությունը շարունակում են մեծանալ, հատկապես՝ վերջին տարիներին»,-ասել է նա։

Պոմպեոյի կարծիքով՝ Թեհրանը տարածաշրջանում հեգեմոնիայի է ձգտում։

Ավելի վաղ ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Հերբերթ Մաքմասթերը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է «համակարգված ջանքեր» գործադրի՝ Մերձավոր Արեւելքում Իրանի գործողություններին դիմակայելու համար։

ԱՄՆ առաջնորդի խորհրդականը Իրանին անվանել է «ահաբեկչության ամենախոշոր հովանավորներից մեկն աշխարհում»՝ գործնականում նրան մեղադրելով Մերձավոր Արեւելքի բոլոր խնդիրներում։

Անդրանիկ Միհրանյան. ԱՄՆ–ի նպատակն է տապալել Ասադին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար