19.04.2025
Դե Միստուրան Սիրիայի հարցով բանակցությունների եւս 4 փուլ է նախատեսում
prev Նախորդ նորություն

Կատարի իշխանությունները հայտնել են թուրք զինծառայողների ժամանման մասին

Կատարի իշխանությունները հայտնել են թուրք զինծառայողների ժամանման մասին։ Նրանք տեղավորվել են մայրաքաղաք Դոհայի ռազմաբազաներից մեկում, փոխանցում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրք զինծառայողների առաջին խումբը հունիսի 19-ին Կատար է ժամանել՝ համատեղ զորավարժությունների մասնակցելու համար։

Կատարում զորավարժությունների նպատակով թուրքական զորամիավորում տեղակայելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերին։ Թուրքական գլխավոր շտապի տվյալներով՝ 2016 թվականի ապրիլին Կատարի տարածքում թուրքական զորամիավորում տեղակայելու շուրջ աշխատանքները սկսելու մասին համաձայնագիր է կնքվել, որը Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել 2017 թվականի հունիսի 7-ին։

Կատարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքը հայտնել է, որ բազայում շուրջ 3 հազար ցամաքային զորքերի զինծառայողներ, երկրի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հրահանգիչներ եւ հատուկ նշանակության ուժեր կտեղավորվեն։

Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը շարունակում է մեծանալ. ԿՀՎ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար