Դե Միստուրան Սիրիայի հարցով բանակցությունների եւս 4 փուլ է նախատեսում
Սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ մինչեւ տարեվերջ բանակցությունների եւս 4 փուլ եմ նախատեսում եւ հույս ունեմ, որ դրանց արդյունքներնում առաջընթաց կգրանցվի։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան։
«Մենք մտադիր ենք այնպես անել, որ մեր աշխատանքը, որի շուրջ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, կշարունակվի նաեւ օգոստոսին ու սեպտեմբերին եւ նույնիսկ նոյեմբերին։ Այդ պատճառով հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ Սիրիայի հարցով այլ պատկեր կունենանք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է դե Միստուրան։
Երկուշաբթի Ժնեւում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների 7-րդ փուլը։ Այն տեղի է ունենում Աստանայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպումից եւ Համբուրգում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների երկկողմ բանակցություններից հետո, որոնց արդյունքում Սիրիայի հարավային շրջաններում հրադադարի համաձայնագիր է կնքվել։