23.11.2024
Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը շարունակում է մեծանալ. ԿՀՎ
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Միհրանյան. ԱՄՆ–ի նպատակն է տապալել Ասադին

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Звезда»–ի եթերում մեկնաբանել է ԱՄՆ–ի կողմից տարածվող այն լուրերը, թե իբր սիրիական իշխանությունները Խան–Շեյհունում քիմիական զենք են կիրառել։

Նա նշել է, որ դա դարձել է ամերիկյան հատուկ ծառայությունների հանցավոր պրակտիկան` խոսել իբր թե կիրառված քիմիական զենքի մասին։

Ըստ նրա, ԱՄՆ–ն շարունակում է ճնշումները` սիրիական զորքերի վրա հերթական հարձակումը կազմակերպելու նպատակով, իսկ նպատակը Բաշար Ասադի տապալումն է։

Քաղաքագետի խոսքով, ԱՄՆ–ն ցանկանում է հեռացնել Ասադին ու նրա փոխարեն իշխանության բերել ոչ թե դեպի ՌԴ, այլ դեպի ԱՄՆ–ի հակված նախագահի։

Նախօրեին, ԿՀՎ–ի տնօրեն Մարկ Պոմպեոն հայտարարել էր, թե վստահ է, որ քիմիական զենքը Խան–Շեյհունում կիրառել են կառավարական զորքերը, սակայն ոչ մի փաստ չի կարողացել ներկայացնել։