Գյուղատնտեսությունը երկրի անվտանգությունն է, տնտեսության հզորացման կարևոր ուղին. Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզում՝ ծանոթանալով Վարդենիսի սահմանամերձ տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին։
Սահմանամերձ Վարդենիսի հսկայական տարածքները դարձել են բերրի՝ "Մուլտի Ագրոյի" ներդրումների և իրականացված լայնածավալ աշխատանքների շնորհիվ: Իսկ դա նշանակում է, որ թեև այս գոտի համարվում է ռիսկային՝ լինելով սահմանամերձ, բայց մարդիկ այստեղ ունեն ապագա, աշխատատեղեր և արտագաղթի տեմպերը անշուշտ կնվազեն.
"Երկիրը պահողը, ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է: Այն պետք է զարգանա օրեցօր, որպեսզի մարդը գյուղում ապրի արժանապատիվ, աշխատի, ստեղծի և չլքի իր հողը: Սա է մեր ճանապարհը՝ ուժեղ, կայուն և իր հողի վրա կանգնած Հայաստան",- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը Ծովակ գյուղում:
Ըստ նրա՝ սա միայն գյուղատնտեսություն չէ․ սա երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղի է:
Խոշոր ներդրումների, նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոտեցումների արդյունքում մշակվել են մեծածավալ ցանքատարածություններ, ցորենի արտեր, գործում է սառնարանային տնտեսություն։ Տարիներ շարունակ ամայի մնացած հողերն այսօր դարձել են բերքատու։
Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է Հայաստանի այլ մարզերում էլ ներդրումներ անել և այս պահին էլ ծրագրեր կան Արարատի, Արմավիրի և այլ մարզերի հետ կապված: