22.08.2025
Ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը
prev Նախորդ նորություն

Արցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարից

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում.


մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,


Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,


Ծառայության գլխամասային գրասենյակում,


ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։


2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը
Հաջորդ նորություն next